Сообщения

Յկկ

Изображение
 

Խայտաբղետ Ժապավենը

Изображение
Թերթում եմ իմ գրառումները Շերլոք Հոլմսի արկածների մասին, իսկ այդպիսի նոթեր յոթանասունից ավելին ունեմ, և դրանց մեջ բավականաչափ ողբերգական բաներ եմ գտնում․ որոշ բան զվարճալի է, որոշ բան տարօրինակ, բայց ոչ մեկում հասարակ ոչինչ չկա։ Աշխատելով իր արվեստի սիրույն, և ոչ թե ի սեր փողի՝ Հոլմսը երբեք հանձն չէր, Առանձնապես արտառոց է թվում ինձ Ռոյլըթի գործը։ Ես ու Հոլմսը՝ երկու ամուրի, այն ժամանակ միասին ապրում էինք Բեյքր-սթրիթում։ Հավանական է՝ ես առաջ էլ կհրապարակեի գրառումներս, բայց խոսք էի տվել այդ գործը գաղտնի պահել և այդ խոստումից ազատվեցի միայն մի ամիս առաջ՝ այն կնոջ վաղաժամ մահից հետո, որին տրված էր այդ երդումը։ Թերևս անօգուտ չի լինի ներկայացնել այդ գործը ճշմարիտ լույսի տակ, որովհետև տարածված լուրերը բժիշկ Գրիմզբի Ռոյլըթի մահը վերագրում էին շատ ավելի սարսափելի հանգամանքների, քան այն, ինչ իրականում եղել են։ 1883 թվականի ապրիլյան մի առավոտ արթնանալով՝ ես տեսա, որ Շերլոք Հոլմսը կանգնած է մահճակալիս մոտ։ Հագել էր ոչ տանու հագուստ։ Սովորաբար նա անկողնուց ուշ էր ելնում, բայց այդ առավոտ բուխարիկ...